ՊՆ․ Գերեվարվել է ևս մեկ վարձկան-ահաբեկիչ

ՊՆ․ Գերեվարվել է ևս մեկ վարձկան-ահաբեկիչ

PanARMENIAN.Net - Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումները գերեվարել են ևս մեկ վարձկան-ահաբեկչի: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ նշելով, որ մանրամասները կներկայացվեն առաջիկայում:

«ՊԲ բանակի ստորաբաժանումները գերեվարել են ևս մեկ ահաբեկչի»,-գրում է նա:

Սա հայկական կողմից վարձկանի գերեվարման երկրորդ հայտնի դեպքն է։ Պաշտպանության բանակը հոկտեմբերի 30-ին հայտարարել էր, որ հայկական կողմը գերեվարել է Ադրբեջանի կողմից կռվող սիրիացի վարձկան ահաբեկչի։ Ավելի ուշ վարձկանը ձերբակալվել է, նա սիրիական Աբու Համշեին խմբավորման անդամ է, Համմա քաղաքի բնակիչ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---