Շուշիի մզկիթը հրթիռակոծվել է

Շուշիի մզկիթը հրթիռակոծվել է

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 1-ի կեսօրին հակառակորդը տարբեր զինատեսակներից, հիմնականում «Գրադ» և «Սմերչի» կայանքներից հրթիռակոծել է Շուշին։

Բազմաթիվ ավերածությունների հետ մասնակի վնասվել է նաև բերդաքաղաքի «Գոհար աղա» մզկիթը։

Հայկական միասնական կենտրոնը տեղեկացնում է, որ օրվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է կրակի տակ պահել նաև այլ խաղաղ բնակավայրերը։

Մարտունի քաղաքը և շրջանի հարակից գյուղերը ենթարկվել են ավիառմբակոծությունների։ Տուժածներ չկան, իսկ ավերածությունների հետևանքով վնասների չափը ճշտվում է։

Ռազմական ավիացիա կիրառվել է նաև Մարտակերտում։ Այստեղ ևս քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան։

Պայթյուններ հնչել են նաև Ստեփանակերտում։ Տուժածներ չկան։ Օրվա ընթացքում միայն մայրաքաղաքում 7 անգամ հնչել է օդային տագնապի ազդանշանը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---