Թուրքիան մտադիր է առաջ տանել Վրաստանի դաշնային կառուցվածքի գաղափարը

PanARMENIAN.Net - «Ադրբեջանն ու Թուրքիան Վրաստանի ռազմավարական գործընկերներն են եւ այդ առումով Վրաստանի ԱԳՆ ղեկավարի այցելությունը Հայոց ցեղասպանության հուշահամալիր զուտ արձանագրային միջոցառում էր»,-Երեւանում լրագրողներին է հայտարարել Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը: Նրա խոսքերով, այժմ Անկարան ու Բաքուն բավականին սերտ են աշխատում Վրաստանի թրքալեզու շրջանների` Մառնեուլի ու Քվեմո Քարթլիի հետ:



Նա նաեւ նշել է, որ Թուրքիան մտադիր է առաջ տանել Վրաստանի դաշնային կառուցվածքի գաղափարը, ըստ որի թրքալեզու շրջանները ինքնավարության իրավունքներ կունենան: «Հասկանալի է, որ Թբիլիսին նման քայլի չի գնա, սակայն այդ գաղափարին սատարում է նաեւ Ադրբեջանը, որն իր շահերն ունի Վրաստանում»,-ասել է Մինասյանը: Միեւնույն ժամանակ նա հիշեցրել է, որ վերջերս ակտիվացել են մեսխեթցի թուրքերի Ջավախք հայրենադարձվելու մասին խոսակցությունները: «ճիշտ է, այդ խոսակցություններն արդեն 10 տարի է ինչ գնում են, սակայն դրանք պետք է լուրջ ընկալել: Պաշտոնական Երեւանը պետք է կողմնորոշվի Ջավախքում իր շահերի առաջնության առումով»,-ասել է հայ փորձագետը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---