1328 նոր վարակակիր կա․ Covid-19-ից մահացել է ևս 29 հոգի

1328 նոր վարակակիր կա․ Covid-19-ից մահացել է ևս 29 հոգի

PanARMENIAN.Net - Հայաստանում նոյեմբերի 3-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել է 94,776-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1328-ով, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Մեկ օրում թեստավորվել է 2544 մարդ։ Ընդհանուր առմամբ 410,524 թեստ է արվել։

Մահվան ևս 29 դեպք կա, 22-ը՝ կորոնավիրուսից, 7-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության հետևանքով։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 1413 դեպք կա, այլ պատճառով՝ 383:

Ապաքինվել է ևս 1133 մարդ, առողջացածների ընդհանուր թիվը 57,599 է, փաստացի բուժվողներինը՝ 35,381-ը։

Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ պատերազմական իրավիճակում առավել կարևոր է դառնում զգոն լինելը և հակահամաճարակային կանոններին հետևելը, քանի որ կորոնավիրուսի դեպքերի աճն ավելի է ծանրաբեռնում պատերազմի պայմաններում գործող առողջապահական համակարգը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---