ՈւԵՖԱ-ն կհետաքննի ադրբեջանական ակումբի պաշտոնյայի հայատյաց գրառումները![]() 3 նոյեմբերի 2020 - 14:40 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈւԵՖԱ) հայտարարել է, որ հետաքննություն է սկսում ադրբեջանական «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի աշխատակցի գրառումների վերաբերյալ, որոնցում խոսվում է բոլոր հայերին սպանելու անհրաժեշտության մասին։ Կառույցն իր կանոնադրության համաձայն էթիկայի և կարգապահության հարցերով տեսուչ է նշանակել, որը զբաղվելու է այս հարցով։ Ակումբի հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչ Նուրլան Իբրահիմովն արդարացրել էր հայերի ցեղադպանությունը՝ նշելով, որ իրենք պետք է սպանեն բոլոր հայերին՝ կանանց, երեխաներին, ծերերին: «Մենք պետք է սպանենք նրանց առանց տարբերակման, առանց ափսոսանքի և կարեկցանքի»,- գրել էր նա և ավելի ուշ հեռացրել գրառումը։ Դրանից հետո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կոչ էր արել բացառել ադրբեջանական ակումբի մասնակցությունը եվրոպական մրցաշարերին: Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |