ՌԴ ԱԳՆ․ ՀՀ ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպման մասին խոսել դեռ վաղ է![]() 3 նոյեմբերի 2020 - 15:29 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հարցով հաղորդակցությունն իրականացվում է փորձագիտական մակարդակով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման մասին խոսելը դեռ վաղ է, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռուդենկոն, փոխանցում է EAD-ը։ «Այժմ մեզ մոտ փորձագիտական մակարդակով բանակցային գործընթաց է, և առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։ Մեկ այլ բանի մասին խոսել հիմա, երևի, վաղ է»,- ասել է նա։ Փոխնախարարի խոսքով՝ ՌԴ-ի համար ելակետայինն այն է, որ հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ։ Ըստ նրա` ԼՂ հակամարտության լուծումը պետք է համապարփակ լինի՝ ներառելով «շահագրգիռ բոլոր կողմերի շահերը»։ Հոկտեմբերի 1-ին և 2-ին ՌԴ նախագահը ԼՂ հարցը հեռախոսով քննարկել էր նախ ՀՀ, ապա Ադբեջանի ղեկավարների հետ։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |