ԱՄՆ-ն մտադիր է ամբողջ Եվրոպայում ռոտացիոն սկզբունքով ապահովել իր ներկայությունը![]() 4 նոյեմբերի 2020 - 17:47 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն դիտարկում է եվրոպական մայրցամաքում ռոտացիոն սկզբունքով ամերիկյան ներկայության ապահովման հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի ռազմաքաղաքական հարցերով օգնական Քլարք Քուփերը՝ Հունաստան, Կիպրոս և Բուլղարիա այցից հետո։ Քուփերը նման հայտարարություն արել է՝ ի պատասխան հարցի՝ արդյոք ԱՄՆ-ն դիտարկում է Թուրքիայում գտնվող «Ինջիրլիքի» ավիաբազային այլընտրանքային որևէ տարբերակ։ Թուրք-ամերիկյան հարաբերությունները շարունակում են սրված մնալ ռազմաքաղաքական ոլորտում․ ԱՄՆ-ն դեմ էր Անկարայի՝ Մոսկվայից Ս-400 հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային համալիրներ գնելուն։ Հակառակ պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ սպառնալիքներին՝ Թուրքիան գնեց այդ համակարգերը և պատրաստվում է մոտ ժամանակներս մարտական ծառայության ներգրավվել։ Առհասարակ կողմերը քաղաքական հարցերով սրացումների ժամանակ միմյանց սպառնում են «Ինջիրլիքի» ռազմաբազայով։ «Ինջիրլիքում» է ԱՄՆ ռազմաօդային ուժերի ավիացիոն թևերից մեկը։ Այստեղ են տեղակայվում նաև Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների ռազմական ինքնաթիռները և հակաօդային պաշտպանության միջոցները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |