Մարդու իրավունքների սիրիական դիտարան․ ԼՂ-ում 240 վարձկան է սպանվել, առնվազն 3-ը` գերեվարվել![]() 4 նոյեմբերի 2020 - 12:19 AMT PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների սիրիական դիտարանի տվյալներով` նոյեմբերի 3-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղի մարտերում Ադրբեջանի կողմից կռվող առնվազն 240 վարձկան է սպանվել, որոնցից 183-ի մարմինները տարվել են Սիրիա։ Միաժամանակ, ըստ դիտարանի` հայկական կողմը գերեվարել է առնվազն 3 սիրիացու։ Թուրքիան Ադրբեջան է տեղափոխել զինյալների 230 հոգանոց նոր խմբաքանակ, ամբողջ ժամանակահատվածում Ադրբեջանում է տեղակայվել նվազագույնը 2580 զինյալ, որոնցից 342-ը հրաժարվել են պայմանագրերից և վերադարձել Սիրիա։ Նախկին զեկույցներում դատարանը հայտնել էր նաև բազմաթիվ վիրավորների և անհետ կորածների մասին։ ԼՂ հակամարտության գոտի զինյալներ հավաքագրելու հարցում Թուրքիան շարունակում է դժվարություններ ունենալ։ Նրանց մի մասը հրաժարվում է մեկնել դավանաբանական գործոնի (սունի/շիա), ինչպես նաև մեկնածների շրջանում մեծաթիվ կորուստների պատճառով։ Բացի այդ, շատերն Ադրբեջանում են պարզում, որ այդ երկիրը շիադավան է, ինչը նույնպես դժգոհությունների և հետ վերադառնալու ցանկության առիթ է դառնում։ Դեռ սեպտեմբերի 27-ից առաջ Հայաստանը հայտարարել էր, որ իր տեղեկություններով՝ Թուրքիան Ադրբեջան սիրիացի վարձկաններ է տեղափոխել։ Թուրքիան և Ադրբեջանը հերքում են այդ լուրերը, մինչ զուգահեռ դրանք հաստատող բազմաթիվ ապացույցներ են հայտնվում։ Անգամ հայկական կողմը գերեվարել է այդ զինյալներից, որոնք տեսախցիկի առաջ արաբերենով պատմել են՝ ինչ են անում Ադրբեջանում։ Ըստ վկայությունների՝ Ադրբեջան Թուրքիայի տեղափոխած վարձկանները «Սուլթան Մուրադ», «Ալ-Համզա դիվիզիայի» և այլ խմբակցությունների անդամներն են։ Արդեն սպանվել է մի քանի հարյուր զինյալ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |