Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունները չեն վերցնի խորհրդարանական մանդատները![]() 4 նոյեմբերի 2020 - 13:45 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 31-ին Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր բոլոր կուսակցությունները համաձայնագիր են ստորագրել խորհրդարական մանդատները չվերցնելու մասին: Այդ կուսանկցությունները 8-ն են։ Բացի այդ, 12 այլ կուսակցություն նույնպես հայտարարել է, որ չի ճանաչում ընտրությունները, դրանք կեղծված են։ Agenda.ge-ի փոխանցմամբ՝ 20 կուսակցությունն էլ շարունակելու է պայքարել կառավարության դեմ: Ընտրություններում հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, որը ստացել է ձայների 48․15%-ը։ Ընդդիմությունը շարունակելու է բողոքի ակցիաները։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |