Նկարիչը դադարեցրել է Բաքվում ցուցահանդեսը #KarabakhIsAzerbaijan քարոզչական հեշթեգի համար 5 նոյեմբերի 2020 - 10:43 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում ծնված կոնցեպտուալ արվեստի ոլորտում նկարիչ Ահմեթ Օղութը Բաքվի Yarat Contemporary Art Space կենտրոնին մեղադրել է իր գործերը պրոպագանդայի նպատակով օգտագործելու համար։ Կենտրոնը նկարչի ցուցահանդեսի գովադզին կցել է #KarabakhIsAzerbaijan հեշթեգը։ Նշվում է, որ հաստատությունը մերժել է ցուցահանդեսի հայտարարության նկարը սոցցանցից հանելու նկարչի պահանջները, դրա համար նա ստիպված է եղել հրապարակավ պահանջել դադարեցնել իր ցուցահանդեսը։ Եվ չնայած կառույցը համաձայնել և կասեցրել է ցուցադրությունը, գրառումը սոցցանցից չի հեռացրել։ «Ես լավ հասկանում եմ, որ գեղարվեստական հաստատությունները շատ երկրներում բարդ քաղաքական պայմաններում են աշխատում, իսկ որոշները որպես ինքնապահպանության տարբերակ տրվում են պետական ճնշումներին։ Այդքանով հանդերձ, անկախ երկրից, հաստատությունները չպետք է հավանություն տան պետական միջամտություններին և հրաժարվեն ստեղծագործների, մշակութային գործերի և ցուցահանդեսների անձեռնմխելիության հիմնական սկզբունքից»,- գրել է նա։ Նրա խոսքով՝ իրեն դուր չեն գալիս, երբ իր աշխատանքները հայտնվում են իր անկախ հայացքներին և ցուցահանդեսի բովանդակությանը հակասող կոնտեքստում։ Նկարչի ցուցահանդեսն ուներ No Poem Loves Its Poet խորագիրը («Ոչ մի պոեմ չի սիրում իր պոետին»)։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |