Ամերիկահայերը ցույցի են դուրս եկել լոբբիստական BGR Group ընկերության մոտ![]() 4 նոյեմբերի 2020 - 17:58 AMT PanARMENIAN.Net - Ամերիկահայերը կրկին բողոքի ցույց են կազմակերպել BGR Group լոբբիստական ընկերության դիմաց։ Նրանք իրենց բողոքն են հայտնել Արցախի դեմ ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները կոծկելու դեմ և պահանջել խզել Բաքվի հետ կապերը։ Ցուցարարները ծածանել են Հայաստանի ու Արցախի դրոշները, ինչպես նաև պարզել «Մեղսակից մի եղիր Ադրբեջանի հանցագործություններին», «Ձեր լռությունը սպանում է իմ ժողովրդին», «Կանգնեցրեք Թուրքիային» գրություններով պաստառներ, տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։ Ամերիկահայերը հոկտեմբերին ևս նմանատիպ ցույց էին արել BGR Group լոբբիստական ընկերության գրասենյակի մոտ։ BGR Group-ը Վաշինգտոնում ներկայացնում է Ադրբեջանի շահերը։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |