Պուտին․ ՌԴ-ն անում է հնարավորը, որ ԼՂ հակամարտությունը հնարավորինս շուտ ավարտվի![]() 4 նոյեմբերի 2020 - 18:40 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանն իրենից կախված ամեն ինչ անում է, որպեսզի ԼՂ հակամարտությունը որքան հնարավոր է շուտ ավարտվի։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տարբեր կրոնների ներկայացուցիչների հետ տեսակոնֆերանսի ժամանակ։ Նա նշել է, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում հնարավոր է կարգավորել խաղաղ ճանապարհով։ «Դուք գիտեք, որ ՌԴ-ն անում է հնարավորը, որպեսզի պահպանի այն մարդկանց կյանքերը, որոնք զենքով կանգնած են դեմ առ դեմ, զենք են կիրառում այն հարցերի լուծման համար, որոնք, մեր խորին համոզմամբ, հնարավոր կլիներ լուծել խաղաղ ճանապարհով»,-ասել է Պուտինը։ Նա հավելել է, որ ՌԴ-ն մշտական կապի մեջ է և Հայաստանի, և Ադրբեջանի հետ։ «Հուսով եմ, որ մեզ կհաջողվի արդյունքի հասնել․․․ մի հիմքի վրա, որն ընդունելի կլինի տարածաշրջանում ապրող բոլոր մարդկանց համար, և հասնել դրան խաղաղ ճանապարհով»,- ասել է ՌԴ նախագահը։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |