Գեղարքունիքի մարզում երկու ժամում հակառակորդի 4 ԱԹՍ է խոցվել![]() 5 նոյեմբերի 2020 - 10:14 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 4-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Շատջրեք գյուղի հատվածում հայկական հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները խոցել են ադրբեջանական անօդաչու թռչող սարք: Բացի այդ, ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանի խոսքով, Մեծ Մասրիկ-Սոթք հատվածում հայկական ՀՕՊ-ը ժամը 20:15-ի սահմաններում խոցել է ևս մեկ ԱԹՍ: Նույն հատվածում ևս մեկ անօդաչու սարք է խոցվել ժամը 21։00-ի սահմաններում։ Վերջինը խոցվել է ժամը 21:30-ի սահմաններում` Ակունք գյուղի տարածքում: Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |