Կանադական Լավալը միաձայն ճանաչել է Արցախի անկախությունը![]() 5 նոյեմբերի 2020 - 10:41 AMT PanARMENIAN.Net - Կանադայի Լավալ քաղաքը միաձայն ճանաչել է Արցախի անկախությունը, տեղեկացնում է այդ երկրում Հայ դատի հանձնախումբը։ Որոշման մեջ, մասնավորապես, ասված է, որ Լավալը․ • ճանաչում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, • դատապարտում է Արցախի Հանրապետության դեմ 2020-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սկսած ռազմական ագրեսիան, • կոչ է անում Կանադայի և Քվեբեկի կառավարություններին հնարավորն անել միջազգային հումանիտար իրավունքի, մասնավորապես՝ Ժնևյան կոնվենցիաների կատարումն ապահովելու համար, • առաջարկում է Կանադայի կառավարությանն ընդունել Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հայերի անջատման իրավունքը՝ ճանաչելով Արցախի Հանրապետության անկախությունը: Ավելի վաղ Արցախի անկախությունը ճանաչել էին Իտալիայի Պալերմո, Միլան և Չերքիարա դի Կալաբրիա քաղաքները, ինչպես նաև Լոմբարդիա տարածաշրջանը։ Աշխարհի մի շարք քաղաքներ և նահանգներ ճանաչել են Արցախի անկախությունը։ ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոունն Արցախի անկախությունը ճանաչելու բանաձև է ներկայացրել Ներկայացուցիչների պալատ։ ԱՄՆ 8 նահանգ դեռևս մինչ պատերազմը ճանաչել էր Արցախի անկախությունը: Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |