Փոխնախարար․ Արձակուրդից հետո տարրական դասարանների աշակերտները, երևի, առկա կսովորեն 5 նոյեմբերի 2020 - 13:28 AMT PanARMENIAN.Net - Աշնանային արձակուրդից հետո կրթության գործընթացի կազմակերպման հավանական տարբերակը տարրական մակարդակում առկա ուսուցումն ապահովելն է։ Այդ մասին հայտարարել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ միջին և ավագ դասարանների համար առաջարկվում է տարբերակված մոտեցում, գրում է Aysor.am-ը: «Համայնքներում, որտեղ հանրային տրանսպորտ չի գործում՝ հիմնականում գյուղական և փոքր, իրավիճակային լուծում կիրառել: Եթե ունենք կորոնավիրուսի դեպքերի շեմ, որը 10 տոկոս և ավելի է, դպրոցը ժամանակավորապես հեռավար կգործի, հետո կվերադառնա առկա ուսուցման: Եթե դեպքերը նշվածից ցածր են, ուսումնական պրոցեսը կարող են սկսել», - մանրամասնել է Անդրեասյանը: Փոխնախարարի խոսքով՝ հիմնական խնդիրը մեծ քաղաքներում է, որտեղ միջին և ավագ օղակները նախընտրել են, որ կրթությունը հեռավար ուսուցմամբ շարունակեն: Նա ընդգծել է, որ առաջիկա օրերին վերջնական որոշում կլինի: Փոխնախարարը տեղեկացրել է նաև, որ Արցախից ժամանած զգալի թվով երեխաներ ընդգրկվել են դպրոցներում: Նրա խոսքով՝ այդ երեխաներն իրենց կրթությունը կարող են շարունակել նաև ուսումնարաններում, քոլեջներում: «Որոշ վայրերում նոր ուսուցիչների ընդգրկման անհրաժեշտություն կա՝ պայմանավորված աշակերտների թվով: Այստեղ առաջնահերթությունը տրվելու է Արցախից Հայաստան ժամանած ուսուցիչներին», - ասել է նա։ Արցախցի դպրոցական և նախադպրոցական տարիքի բոլոր երեխաները թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զրկվել են կրթության իրավունքից։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |