Ստեփանակերտը հրթիռակոծվել է, Մարտունիում ու Մարտակերտում իրավիճակն անհանգիստ է

Ստեփանակերտը հրթիռակոծվել է, Մարտունիում ու Մարտակերտում իրավիճակն անհանգիստ է

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 8-ի ընթացքում Արցախի բնակավայրերում իրադրությունը եղել է կայուն լարված, Ստեփանակերտում հանգիստ իրավիճակը պահպանվել է մինչև ժամը 18։30-ը, դրանից հետո քաղաքը կրկին հրթիռակոծվել է։

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ քաղաքացիական բնակչության շրջանում կա մեկ տուժած, փրկարարները վիրավորին առաջին օգնություն են ցուցաբերել և տեղափոխել բուժհաստատություն, նրա կյանքին վտանգ չի սպառնում։

«Մարտակերտում` օրվա ընթացքում երկու անգամ հնչել է օդային տագնապի ազդանշան։ Թշնամին քաղաքի վրա փորձել է կիրառել ռազմավիացիա։ Մարտունիում իրադրությունը դարձյալ անհանգիստ է եղել։ Այստեղ կեսօրին թշնամական կողմը ծանր հրետանի է կիրառել` հարվածել քաղաքացիական ենթակառուցվածքներին»,-նշում են ԱԻՊԾ-ից։

Ասկերանի, Քաշաթաղի և Շահումյանի շրջաններում հարաբերական հանգիստ իրավիճակը պահպանվել է։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---