Փաշինյանը՝ Բայդենին․ Հուսամ՝ գործուն քայլեր կձեռնարկեք ԼՂ-ում պատերազմի դադարեցման ուղղությամբ![]() 8 նոյեմբերի 2020 - 21:52 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենին՝ հույս հայտնելով, որ նրա վարչակազմը գործուն քայլեր կձեռնարկի Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման և խնդրի համապարփակ կարգավորման ուղղությամբ։ ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից հետո երկրի 46-րդ ղեկավար է ընտրվել Դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենը։ Նա հաղթել է գործող նախագահ Դոնալդ Թրամփին։ Ըստ Փաշինյանի՝ այդ լուծման հիմքում պետք է ընկած լինի Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումը` նրա ինքնորոշման իրավունքի իրացման միջոցով: Վարչապետը ողջունել է խնդրի հանգուցալուծումը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու Բայդենի տեսլականը, որը նա արտահայտել է որպես նախագահի թեկնածու և նշել, որ Հայաստանը մեծապես կարևորում է ԱՄՆ-ի դերակատարումը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործում` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: «Ձեր գործունեության ընթացքում դուք մեծ ներդրում եք կատարել հայ-ամերիկյան բարեկամության և փոխշահավետ համագործակցության ամրապնդման գործում: Հայ ժողովուրդը բարձր է գնահատում Հայոց ցեղասպանության ճանաչման և իր իրավունքների պաշտպանության հարցում Ձեր կողմից ցուցաբերած սկզբունքային դիրքորոշումը»,-գրել է Փաշինյանը։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |