Պուտինը՝ ԼՂ մասին․ Տրանսպորտային-տնտեսական բոլոր կապերն ապաշրջափակվում են

Պուտինը՝ ԼՂ մասին․ Տրանսպորտային-տնտեսական բոլոր կապերն ապաշրջափակվում են

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ խոսելով ՀՀ ու Ադրբեջանի ղեկավարների հետ համատեղ հայտարարության մասին, նշել է, որ տարածաշրջանում ապաշրջափակվում են տնտեսական ու տրանսպորտային կապերը։

Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:

Ըստ հայտարարության՝ ԼՂ-ում՝ շփման գծում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղը ՀՀ-ին կապող միջացքների երկայնքով տեղակայվում են Ռուսաստանի խաղաղապահ ուժեր։

«Տարածաշրջանում բոլոր տրանսպորտային հաղորդակցություններն ապաշրջափակվում են: Տրանսպորտային հաղորդակցությունների նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Ռուսաստանի սահմանային ծառայությունների կողմից»,- ասել է Պուտինը։

ՌԴ ղեկավարի խոսքով՝ ներքին տեղահանվածների և փախստականների վերադարձը ԼՂ և հարակից տարածքներ իրականացվում է ՄԱԿ-ի փախստականների հարցերով բարձրագույն հանձնակատարի վերահսկողության ներքո։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---