Պեսկով․ ԼՂ մասին հայտարարության մեջ կարգավիճակի մասին հիշատակում չկա![]() 10 նոյեմբերի 2020 - 14:45 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության մեջ այդ տարածաշրջանի կարգավիճակը չի հստակեցվում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։ Նա հավելել է, որ պետք է առաջնորդվել միջազգային ակտերով և ՄԱԿ ԱԽ բանաձևերով։ «Այո, այս փաստաթղթում չի ասվում Ղարաբաղի կարգավիճակի մասին, այս պահին մենք շարունակում ենք որպես ելման կետ ընդունել միջազգային իրավունքի բոլոր համապատասխան հիմնարար ակտերը, առաջին հերթին, ՄԱԿ ԱԽ համապատասխան բանաձևերն ու այլ փաստաթղթեր»,-ասել է Պեսկովը։ Նա տեղեկացրել է նաև, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան չեն մասնակցել ԼՂ շուրջ պայմանավորվածություններին՝ սա եռակողմ, ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի, համաձայնությունն է։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների հայտարարության համաձայն․ ՀՀ-ն Բաքվին է փոխանցում Աղդամը, Քելբաջարն ու Լաչինը; Photo. Ria Novosti ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |