Ֆրանսիան՝ ԼՂ հարցով նոր պայմանավորվածության մասին․ Պետք է հաշվի առնվեն Հայաստանի շահերը

Ֆրանսիան՝ ԼՂ հարցով նոր պայմանավորվածության մասին․ Պետք է հաշվի առնվեն Հայաստանի շահերը

PanARMENIAN.Net - Ֆրանսիայում ուսումնասիրում են Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պայմանավորվածությունն ու կարծում, որ հարցի ցանկացած տևական լուծում, պետք է հաշվի առնի Հայաստանի շահերը, փոխանցում է Reuters-ը։

Պաշտոնական Փարիզից հայտնել են, որ Թուրքիան պետք է դադարեցնի իր սադրանքները տարածաշրջանում և զերծ մնա ցանկացած գործողությունից, որը կարող է վտանգի տակ դնել ձեռք բերված համաձայնությունը։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:

Ընթերցեք նաև․ ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների հայտարարությունը․ ՀՀ-ն Բաքվին է փոխանցում Աղդամը, Քելբաջարն ու Լաչինը

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---