Մարուքյան․ Պարտված առաջնորդը պետք է հեռանա10 նոյեմբերի 2020 - 20:01 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, ֆեյսբուքյան իր էջում ներկայացնելով ԼՀԿ-ի դիրքորոշումը ստեղծված վիճակի վերաբերյալ, նշել է, որ պարտված առաջնորդը պետք է հեռանա։ «Մենք չենք կարող ապրել պարտված առաջնորդի հետ, և պարտված առաջնորդը պետք է հեռանա»,- ասել է նա՝ հավելելով, որ դրա ուղիները կքննարկվեն ռազմական դրության ավարտից հետո։ Նա նշել է, որ խաբել են ոչ միայն ժողովրդին, խաբել են նաև իրենց՝ չներկայացնելով իրական վիճակը։ Մարուքյանի խոսքով՝ Փաշինյանը չպետք է որևէ կերպ խաթարի քաղաքացիական համերաշխությունը և հրահրի մարդկանց բախումների։ Մարուքյանը տեղեկացրել է, որ հանդիպել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ, ով այս պահին իր համար միակ վստահելի մարդն է, և ներկայացրել ռազմական դրությունը չեղարկելու նախաձեռնությունը։ «Նա ինձ հորդորել է, որ դեռևս ռազմական դրությունը չհանենք, քանի որ պատերազմի հետ կապված վտանգը դեռ պահպանվում է։ Գասպարյանը խնդրել է առնվազն 7 օր ժամանակ տալ Զինված ուժերին, ինչն ընդունվել է մեր կողմից»,- ասել է Մարուքյանը՝ հավելելով, որ 7 օր անց «Լուսավոր Հայաստանը» հանդես կգա ռազմական դրությունը չեղարկելու նախաձեռնությամբ։ Նա նաև սթափության և բռնությունը բառացելու կոչ է արել։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |