Արդեն 400 խաղաղապահ է բերվել ՀՀ![]() 11 նոյեմբերի 2020 - 13:15 AMT PanARMENIAN.Net - Ռուսական բանակի քսան Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռ է վայրէջք կատարել Հայաստանում։ Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ դրանցով Հայաստան է տեղափոխվել 400 զինծառայող, զրահափոխադրիչներ, զրահամեքենաներ և կապի միջոցներ։ Ղարաբաղում կտեղակայվի 1970 զինծառայող, 90 զրահափոխադրիչ և 380 այլ տեխնիկա: Խաղաղապահ զորքերի կազմում են լինելու ՌԴ ԶՈւ Կենտրոնական ռազմական շրջանի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի ստորաբաժանումները: Նշվում է, որ կողմերի ստանձնած պայմանավորվածությունների կատարումը վերահսկելու համար նախատեսվում է դիտակետեր ստեղծել Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով: Երթն իրականացնելու համար տեխնիկան և սպառազինությունն անցել են տեխզննում՝ լեռնային շրջաններում շարժվելու պատրաստականության աստիճանը ստուգելու նպատակով։ Նշվում է, որ երթուղիների համաձայնեցումից հետո ռուս խաղաղապահները երթով կշարժվեն դեպի խաղաղապահ առաջադրանքների կատարման շրջաններ։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պայմանագրի 5-րդ կետով սահմանվում է, որ ստեղծվելու է կրակի դադարը վերահսկող խաղաղապահական կենտրոն, որի նպատակը հակամարտության կողմերից պայմանավորվածությունների կատարման արդյունավետությունը բարձրացնելն է։ Նշվում է նաև, որ խաղաղապահական կոնտինգենտը տեղակայվում է հայկական զինված ուժերի դուրս բերմանը զուգահեռ, ԼՂ շփման գծի երկայնքով և Հայաստանի հետ կապող միջանցքով: Դրանք Լեռնային Ղարաբաղում տեղակայվում են 5 տարով, հետագայում 5-ական տարի երկարացման հնարավորությամբ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |