Ընդդիմություն․ Համաձայնագիրը որոշակի անդառնալիություն ունի, բայց ՀՀ-ում իշխանությունը պետք է փոխվի

Ընդդիմություն․ Համաձայնագիրը որոշակի անդառնալիություն ունի, բայց ՀՀ-ում իշխանությունը պետք է փոխվի

PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության ծառայության, արտակարգ իրավիճակների նախարարության ու այլ պետաշխատողներ չպետք է կատարեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականները, հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հրավիրած ասուլիսին։

Հայաստանում նոյեմբերի 11-ին ընդդիմադիր 17 կուսակցություն բողոքի ցույց է իրականացրել՝ ընդդեմ նոյեմբերի 10-ին կնքված պատերազմի դադարեցման համաձայնագրի։ Կուսակցական մի շարք առաջնորդներ բերման էին ենթարկվել։

Ընդդիմադիրները հայտնել են, որ նոյեմբերի 12-ին՝ ժամը 17:00-ին երթ են անելու։ Ըստ նրանց՝ համաձայնագիրն «ունի որոշակի անդառնալիություն, սակայն պետք է ՀՀ-ում լինի նոր կառավարություն, որը դաշնակիցների հետ հարաբերություններ կունենա»։

Ըստ ընդդիմադիրների՝ բանակցությունները թիկունքում են ընթացել, իսկ իրենք պայքարում են ոչ թե պատերազմի համար, այլ այն պատճառով, որ իշխանությունը կորցրել է քաղաքական խնդիրներ լուծելու լեգիտիմությունը։ Ընդդիմադիրների խոսքով՝ իրենք դեմ չեն խաղաղապահներին հակառուսական տրամադրություններ չունեն, սակայն դաշնակիցների հետ նոր հարաբերություններ են պետք։

«Հայրենիք» կուսակցությունից Խաչիկ Գալստյանի խոսքով, թե լինի նոր բանակցող, կլինեն նոր պայմաններ։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմն էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---