Ադրբեջանը շարունակում է հրապարակել ռազմական հանցագործությունների մասին տեսանյութերը

Ադրբեջանը շարունակում է հրապարակել ռազմական հանցագործությունների մասին տեսանյութերը

PanARMENIAN.Net - Թեև Արցախում մարտական գործողությունները դադարեցվել են, սոցցանցերի ադրբեջանական տիրույթում շարունակում են ռազմական հանցագործություններ պատկերող տեսանյութեր հայտնվել։

Դրանցից մեկում ադրբեջանցին ավտոմատի կրակահերթով 20-30 սանտիմետրից գնդակահարում է հայ ռազմագերու։

Պատերազմի մեկնարկից՝ սեպտեմբերի 27-ից, համացանցում մի քանի տասնյակ տեսանյութեր են հայտնվել, որոնցում պատկերված են հայ զինծառայողների աճյունները պղծելու, ռազմագերիների խոշտանգելու, գնդակահարելու և նվաստացնելու կադրեր։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---