Նոյեմբերի 11-ին Գորիս-Շուշի ճանապարհին 10 անձ է անհետ կորել․ ՀՀ-ն դիմել է ՄԻԵԴ![]() 17 նոյեմբերի 2020 - 10:29 AMT PanARMENIAN.Net - Արցախում հրադադարի հաստատումից հետո՝ նոյեմբերի 11-ին, Գորիս-Շուշի ճանապարհահատվածում 10 քաղաքացի է անհետ կորել։ ՄԻԵԴ է ներկայացվել Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց կիրառելու դիմում, որով պահանջվել է քայլեր ձեռնարկել` ապահովելու նոյեմբերի 11-ին Գորիս-Շուշի ճանապահին անհետ կորած 10 քաղաքացու կյանքի իրավունքը և զերծ մնալ նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքից: Այդ մասին ասվում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի հայտարարության մեջ։ Ավելի վաղ Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը հաստատել էր 4 քաղաքացիական անձի գերեվարվելու մասին շրջանառվող լուրերը։ Ադրբեջանական կողմը տեսանյութեր ու նկարներ էր տարածել։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |