Ալիևը հայտարարել է Ֆիզուլիից դեպի Շուշի ճանապարհ կառուցելու մասին17 նոյեմբերի 2020 - 14:34 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Ֆիզուլիից Շուշի ճանապարհ կառուցելու մասին։ «Այսօր դրվում է Ֆիզուլի-Շուշի ավտոճանապարհի հիմքը։ Այդ ճանապարհը շատ կարևոր է՝ այն տանում է դեպի Ղարաբաղի մարգարիտը հանդիսացող Շուշի»,- ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։ Նա հավելել է, որ դա կլինի առաջին նախագիծն Ադրբեջանի կողմից գրավված տարածքում։ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ խոսելով Շուշիի մասին, տեղեկացրել էր, որ խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց: Շուշիի ընկնելու մասին հայտարարվել է նոյեմբերի 9-ին: Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողսյանը նշել էր, թե քաղաքը հայկական ուժերի տիրապետության տակ չէ։ Ապա վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ մարտերը դեռ շարունակվում են։ Դրանից ժամեր անց պատերազմի դադարեցման հայտարարությունից հետո պարզ դարձավ, որ քաղաքն անցնում է ադրբեջանական կողմին։ Ավելի ուշ վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, թե «Շուշիից առաջ, պատերազմը կանգնեցնելու բոլոր հնարավոր սցենարներում, Շուշին պետք է հանձնվեր առանց մարտի»։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |