ՀՀ-ում կորոնավիրուսի 1520 նոր դեպք կա և 40 մահ, 8000-ից ավելի ապաքինում![]() 19 նոյեմբերի 2020 - 11:08 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում նոյեմբերի 19-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 121,979-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1520-ով, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։ Ապաքինվել է ևս 8319 մարդ, առողջացածների ընդհանուր թիվը 88,388 է, փաստացի բուժվողներինը՝ 31,243-ը։ Մահվան ևս 40 դեպք կա, 31-ը՝ կորոնավիրուսից, 9-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության հետևանքով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 1870 դեպք կա, այլ պատճառով՝ 478: Մեկ օրում թեստավորվել է 3796 մարդ։ Ընդհանուր առմամբ, 475,986 թեստ է արվել։ Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ պատերազմական իրավիճակում առավել կարևոր է դառնում զգոն լինելը և հակահամաճարակային կանոններին հետևելը, քանի որ կորոնավիրուսի դեպքերի աճն ավելի է ծանրաբեռնում պատերազմի պայմաններում գործող առողջապահական համակարգը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |