Ռուս խաղաղապահներն ադրբեջանական բանակի շարասյանն ուղեկցել են Շուշիից Կարմիր շուկա![]() 19 նոյեմբերի 2020 - 16:34 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահները կազմակերպել են Ադրբեջանի բանկի առաջին շարասյան տեղաշարժը Շուշիի դեպի Կարմիր շուկա, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ Ադրբեջանի ԶՈւ շարասյունը բաղկացած էր անձնակազմ տեղափոխող 3 «Կամազից»։ Ըստ խաղաղապահների՝ նրանք առանց զենք էին։ Ուղեկցությունն իրականացվել է երկու «Տիգր» զրահամեքենայով։ Խաղաղապահների ներկայացուցիչները չեն մանրամասնել շարասյան նշանակությունը։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնություն է ձեռք բերվել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Բացի այդ, Արցախը Ադրբեջանին է հայձնում Շուշին, Բերձորը և Քարվաճառը։ Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Photo. Ria Novosti
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |