ՀՀ-ում կորոնավիրուսի 1667 նոր դեպք կա և 40 մահ![]() 20 նոյեմբերի 2020 - 11:15 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում նոյեմբերի 20-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 123,646-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1667-ով, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։ Ապաքինվել է ևս 2366 մարդ, առողջացածների ընդհանուր թիվը 90,754 է, փաստացի բուժվողներինը` 30,504 -ը։ Մահվան ևս 40 դեպք կա, 30 -ը՝ կորոնավիրուսից, 10-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության հետևանքով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 1900 դեպք կա, այլ պատճառով՝ 488: Մեկ օրում թեստավորվել է 4459 մարդ։ Ընդհանուր առմամբ, 480,445 թեստ է արվել։ Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ պատերազմական իրավիճակում առավել կարևոր է դառնում զգոն լինելը և հակահամաճարակային կանոններին հետևելը, քանի որ կորոնավիրուսի դեպքերի աճն ավելի է ծանրաբեռնում պատերազմի պայմաններում գործող առողջապահական համակարգը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |