Տոնոյանն ազատվել է ՊՆ ղեկավարի պաշտոնից, նոր նախարարը Վաղարշակ Հարությունյանն է![]() 20 նոյեմբերի 2020 - 14:31 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի հրամանագրով՝ Դավիթ Տոնոյանը ազատվել է պաշտպանության նախարարի պաշտոնից։ Նրա փոխարեն նշանակվել է 1999-2000 թվականներին այդ պաշտոնը զբաղեցրած Վաղարշակ Հարությունյանը։ Տոնոյանը պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվել է 2018 թվականի մայիսի 11-ին` հեղափոխությունից հետո։ Մինչ այդ նա զբաղեցնում էր արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը։ Նախկինում եղել է նաև պաշտպանության փոխնախարար։ Ավելի վաղ Տոնայանի հրաժարականն էր պահանջել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ պատերազմը դադարեցնելու հայտարարություն է ստորագրել։ Կարդացեք նաև․ ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների հայտարարությունը․ ՀՀ-ն Բաքվին է փոխանցում Աղդամը, Քելբաջարն ու Լաչինը ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |