Մեսրոպ Առաքելյանը՝ սոցապ նոր նախարար, Ազգային հերոս Փիլոյանը՝ ԱԻՆ ղեկավար![]() 20 նոյեմբերի 2020 - 14:48 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Արմեն Սարգսյանի որոշմամբ Մեսրոպ Առաքելյանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար: Նախագահի մեկ այլ հրամանագրով Ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարար։ Ավելի վաղ նախագահի մեկ այլ որոշմամբ Զարուհի Բաթոյանն ազատվել էր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից։ Ֆելիքս Ցոլակյանն էլ ազատվել էր արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից։ Ցոլակյանն ու Բաթոյանը նախարար էին նշանակվել 2018-ին։ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը Ազգային հերոսի կոչման է արժանացել Արցախի դեմ սեպտեմբերի 27-ին սանձազերծված թուրք-ադրբեջանական պատերազմի ժամանակ՝ հոկտեմբերի 20-ին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |