Երևանում 85 ցուցարար է բերման ենթարկվել, Գյումրիում՝ 8

Երևանում 85 ցուցարար է բերման ենթարկվել, Գյումրիում՝ 8

PanARMENIAN.Net - Երևանի որոշ հատվածներում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները շարունակվում են, դրանք ուղեկցվում են նաև փողոցներ փակելով։ PanARMENIAN.Net ի զրույցում ոստիկանությունից հայտնեցին, որ 16։30 րոպեի դրությամբ Երևանում բողոքի ակցիայի 85 մասակից է բերման ենթարկվել։

Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկից հատվածից բերման են ենթարկվել քաղաքացիներ, այդ թվում՝ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը և Արցախի նախագահ Բակո Սահակյանի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Սաղաթելյանը բերման ենթարկվելիս մարդկանց կոչ է արել դուրս գալ փողոց, որպեսզի նախ Փաշինյանը հրաժարական տա, ապա ձևավորվի ժամանակավոր կառավարություն, և ստեղծված իրավիճակում մասնագետները փորձեն շտկել այն, ինչ հնարավոր կլինի։

Բերման ենթարկվածներ կան նաև Տիգրան Մեծի պողոտայից։

Փողոցներ են փակվել նաև Գյումրիում՝ Շիրակի մարզպետարանի շենքի մոտ։ Ոստիկանությունից տեղեկացրին, որ 8 բերման ենթարկված էլ կա Գյումրի քաղաքում։

Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ պատերազմը դադարեցնելու հայտարարություն է ստորագրել։

Կարդացեք նաև․ ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների հայտարարությունը․ ՀՀ-ն Բաքվին է փոխանցում Աղդամը, Քելբաջարն ու Լաչինը

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---