ԵՄ-ն կոչ է արել տարածաշրջանից արագ դուրս բերել օտարերկրյա բոլոր զինյալներին![]() 20 նոյեմբերի 2020 - 17:33 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական միությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով զերծ մնալ ցանկացած գործողությունից կամ հռետորաբանությունից, որը կարող է վտանգել ԼՂ-ում ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը։ ԵՄ-ն նաև կոչ է անրել տարածաշրջանից լիարժեք և արագ կերպով դուրս բերել օտարերկրյա բոլոր զինյալներին։ ԵՄ-ն վերահաստատել է լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գլխավորությամբ ընդունված միջազգային ձևաչափին` այդ նպատակին հետամուտ լինելու համար: ԵՄ-ն նաև կարևորել է երաշխավորված մարդասիրական մուտքի անհրաժեշտությունը Լեռնային Ղարաբաղ և շրջակա տարածքներ՝ տեղահանված բնակչության կամավոր, անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձի համար հնարավոր լավագույն պայմաններով։ «Ռազմական ցանկացած հանցագործություն, որը հնարավոր է կատարված լինի, պետք է հետաքննվի»,- ասվում է հայտարարության մեջ: Նշվում է, որ Եվրամիությունն ու անդամ պետություններն արդեն իսկ տրամադրում են զգալի հումանիտար օգնություն՝ հակամարտությունից տուժած քաղաքացիական բնակչության անմիջական կարիքները հոգալու նպատակով և պատրաստ են տրամադրել հետագա օգնություն: Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |