ԼՂ շրջանում սիրիացի ահաբեկիչների առկայության նոր ապացույցներ կան

ԼՂ շրջանում սիրիացի ահաբեկիչների առկայության նոր ապացույցներ կան

PanARMENIAN.Net - Bellingcat հարթակի բաց տվյալների ուսումնասիրությամբ զբաղվող Ալեքսանդր Մաքքիվերը գեոլոկացրել է և պարզել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Ջաբրայիլ այցի ընթացքում արված տեսանյութի շենքերը երևացել են սիրիացի ահաբեկիչներին պատկերող ավելի վաղ արված լուսանկարներում։

Ավելի վաղ Մերձավոր արևելքի կոնֆլիկտները լուսաբանող ռազմական լրագրող Լինդսի Սնելը թվիթերյան իր էջում գրել էր, որ իր տեղեկություններով Ադրբեջան տեղափոխված սիրիացի զինյալները շարունակում են մնալ այդ երկրում։

Դեռ սեպտեմբերի 27-ից առաջ Հայաստանը հայտարարել էր, որ իր տեղեկություններով՝ Թուրքիան Ադրբեջան սիրիացի վարձկանների է տեղափոխել։ Թուրքիան և Ադրբեջանը հերքում են այդ լուրերը, մինչդեռ միջազգային մամուլում դրանք հաստատող վկայություններ են հայտնվում։

Պատերազմի առաջին օրվանից մինչ ետպատերազմյան շրջան շարունակում են ի հայտ գալ նոր ապացույցներ, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի դեմ կռվում էր Թուրքիայի մատակարարած սիրիացի վարձկաններում։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---