Նորվեգացի դիվանագետը բռնել է հայկական եկեղեցին «աղվանական» ներկայացնող Ադրբեջանի մշակույթի փոխնախարարի սուտը23 նոյեմբերի 2020 - 13:07 AMT PanARMENIAN.Net - Բաքվում 2002-2006 թվականներին Նորվեգիայի դեսպան Սթեյնար Գիլն արձագանքել է Ադրբեջանի մշակույթի փոխնախարար Անար Կարիմովի գրառմանը, որում նա ադրբեջանցիների կողմից «վերականգնված» հայկական եկեղեցին ներկայացրել է որպես «աղվանական»։ Նորվեգացի դիվանագետը գրել է, որ եկեղեցին կառուցվել է 1823 թվականին և պատկանել է Հայ առաքելական եկեղեցուն։ Նախկին դեսպանի խոսքով՝ այն վերականգնվել է 21-րդ դարի սկզբին նորվեգական հումանիտար կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։ Ըստ Գիլի՝ 2004 թվականի դեկտեմբերին՝ մինչև ռեստավրացիայի ավարտը, մաքրվել են եկեղեցու պատերի հայերեն արձանագրությունները։ Նա կցել է եկեղեցու ջնջված հայերեն գրությունների նկարն ու գրել, որ վանդալիզմի մասին Բաքվի իշխանությունները տեղյակ են պահվել, սակայն որևէ մեկն այդպես էլ պատասխանատվության չի ենթարկվել։ Գիլը նախկինում նույնպես խիստ քննադատության է ենթարկել Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության նախարարությանը, որը զբաղվում է հայկական ճարտարապետության աղվանացմամբ: Ադրբեջանի պաշտոնական տարածքում գտնվող հայկական ժառանգությունը որպես աղվանական ներկայացնելու հեղինակներից մեկը «պատմաբան» Ֆարիդա Մամեդովան է։ Ըստ Լեռնային Ղարաբաղի մասին «Սև այգի» աշխատության հեղինակ, Քարնեգի հիմնադրամի Կովկասի անվտանգության հարցերով առաջատար փորձագետ Թոմաս դը Վաալի` Մամեդովան Աղվանքի պատմությունն ուսումնասիրելուց հետո վերցրել է աղվանական տեսությունը և դա օգտագործելով` փորձում է հանել հայերին Կովկասի պատմությունից։ Նա տեղադրել է Աղվանքը այժմյան Հայաստանի տարածքում. ՀH ամբողջ տարածքը՝ բոլոր եկեղեցիները և վանքերը կոչելով «աղվանական»։ 1975 թվականին Մամեդովան Գանձասարի վանք է այցելել և կարդացել տաճարի ճակատին գրած փորագրությունը «Ես Հասան Ջալալն եմ, կառուցել եմ այս եկեղեցին Աղվանքի իմ ժողովրդի համար...», ինչից հետո նա վերագրել է այդ գրությունն անտիկ Աղվանքի բնակչությանը։ Ադրբեջանում նման կերպ փորձում են ժխտել այդ տարածքներում հայերի բնակվելու փաստը: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |