2009թ. ՀԿԵԳ-ի ներդրումները կկազմեն 2,8 մլրդ ռուբլի

PanARMENIAN.Net - «2009թ. Հարավկովկասյան Երկաթուղային գծի ներդրումները կկազմեն 2,8 մլրդ ռուբլի, իսկ հիմնական ֆոնդերի ընդունման մի մասի յուրացման տեսակետից այդ գումարը կգերազանցի 4,3 մլրդ ռուբլին»,- Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Հարավկովկասյան Երկաթուղային գծի տնօրեն Շեվկետ Շայդուլինը:



ՀԿԵԳ ելակետային դրությունը ընկերության գլխավոր տնօրենը գնահատեց որպես բավարար, բայց նկատեց, որ աշխատանքի արտադրողականության, շարժական կազմի քարշիչ ուժի օգտագործման ինտենսիվության տեսակետից ՀԿԵԳ ինֆրակառույցը զիջում է հարեւան պետությունների երկաթուղագծային համակարգերին:



Նրա խոսքով, այսօր ՀԿԵԳ դիտարկվում է որպես Հայաստանի խոշոր տրանսպորտային ընկերություն, եւ տրանսպորտային շուկայի սեգմենտում ընկերությունն աշխատում է խիստ մրցակցական ճնշման պայմաններում` զբաղեցնելով ոչ այնքան շահավետ մի տեղ: Գլխավոր տնօրենը պարզաբանել է, որ բեռների փոխադրման կառույցում Հայաստանում երկաթգիծը զբաղեցնում է 29%, իսկ ավելի քան 54%- ավտոմոբիլայինը:



Շայդուլինը շոշափել է նաեւ որակավորված կադրերի ընտրության հարցը` նշելով, որ ՀԿԵԳ համագործակցում է Գյումրիի տեխնիկումի եւ ինչպես ՀՀ, այնպես էլ ՌԴ համապատասխան բուհերի հետ: «Մենք արդեն 200 մասնագետ ունենք, որոնք հաճախում են հատուկ դասընթացների եւ մոտ ապագայում կհամալրեն ընկերության շարքերը»,- ասել է գլխավոր տնօրենը:-ապ-
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---