Արդշինինվեստբանկը հուշանվերներ է հանձնել իր ամենաակտիվ հաճախորդներին25 փետրվարի 2009 - 19:33 AMT PanARMENIAN.Net - «Ակտիվ հաճախորդ» ակցիայի երկորդ փուլի արդյունքներով «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ Contact դրամական փոխանցումների միջազգային համակարգի հետ համատեղ 30 հաղթողներին հուշանվերներ է հանձնել: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել են Արդշինինվեստբանկի մամլո ծառայությունում:Ակցիային մասնակցել են բոլոր ֆիզիկական անձինք, որոնք իրենց դրամական միջոցները ուղարկել կամ ստացել են Contact համակարգով: Ինչպես հաղորդվում է բանկի տեղեկատվության մեջ, ակցիան մեկնարկել էր 2008 թվականի նոյեմբերի 15-ին, առաջին փուլի արդյունքներն ամփոփվել են դեռ-ս 2008թ. դեկտեմբերի 15-ին: հանձնվել են հուշանվերներ` սեղանի ժամացույցներ եւ փափուկ խաղալիքներ: Արդշինինվեստբանկը, Contact համակարգից բացի, դրամական փոխանցումներ է իրականացնում նա- այլ հեղինակավոր միջազգային դրամական փոխանցումների համակարգերով, որոնցից են MoneyGram-ը, Migom-ը, «Արագ փոստ»-ն: Բանկը, այս ոլորտում համագործակցում է նա- ռուսական Պրոմսվյազբանկի, Սոցգորբանկի, Ֆորա բանկի, Սբերբանկի հետ - հանդիսանում է դրամական փոխանցումների շուկայի առաջատարներից մեկը Հայաստանում: Ներկայումս Արդշինինվեստբանկն ունի 49 մասնաճյուղ ՀՀ-ում, 6 մասնաճյուղ` ԼՂՀ-ում - ներկայացուցչություն Փարիզում: 2008թ. արդյունքներով, բանկը զուտ շահույթի մեծությունով, զբաղեցնում է առաջին, վարկային ներդրումների - ընդհանուր կապիտալի մեծություններվ` երկրորդ, իսկ ընդհանուր ակտիվների - ընդհանուր պարտավորությունների մեծություններով` երրորդ տեղը ՀՀ բանկային համակարգում: Ժամանակակից տեխնոլոգիաները - փորձը բանկին հնարավորություն են տալիս մատուցել բարձրորակ բանկային ծառայություններ` հաշիվների սպասարկում, փոխանցումներ, փաստաթղթային ակրեդիտիվ, երաշխիքներ, ինկասո, գործառույթներ չեկերով, արտարժույթով, արժեթղթերով - կանխիկ դրամով: Այսօր Արդշինինվեսբանկի ծառայություններից օգտվում են շուրջ 157000 ֆիզիկական - իրավաբանական անձինք: 2008թ. Բանկն արժանացել է Moody's-ի Ba1 երկարաժամկետ - Not Prime կարճաժամկետ` տեղական արժութային ավանդների, - Ba3 երկարաժամկետ - Not Prime կարճաժամկետ վարկանիշերի` արտարժութային ավանդների չափանիշներով, ինչպես նա- ֆինանսական կայունության (BFSR) «D-» վարկանիշին: 2008թ. Բանկին շնորհվել է Որակի կառավարման համակարգի միջազգային ISO 9001:2000 սերտիֆիկատ:-ապ- ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |