Ֆրանսիայի ԱԳՆ․ ԼՂՀ միակողմանի ճանաչումը կողմերից ոչ մեկին օգուտ չի տա26 նոյեմբերի 2020 - 10:42 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի ԱԳՆ-ին կից պետքարտուղար Ժան Բատիստ Լեմուանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միակողմանի ճանաչումը օգուտ չի տա կողմերից ոչ մեկին՝ ոչ ՀՀ-ին, ոչ Լեռնային Ղարաբաղին, ոչ Ֆրանսիային։ Նա այդ մասին ասել է Ֆրանսիայի Սենատի նիստում, որի արդյունքում ընդունվեց Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևի նախագիծը։ Սենատի բանաձևով կոչ է արվում Ֆրանսիայի կառավարությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը։ «Ֆրանսիայի կողմից ԼՂ անկախության միակողմանի ճանաչումը ոչ մեկին օգուտ չի տա։ Դա չի բխում ոչ Հայաստանի, ոչ Լեռնային Ղարաբաղի, ոչ Ֆրանսիայի, ոչ եվրոպացի գործընկերների, ոչ ԵԱՀԿ Մինսկի խմբի շահերից»,-ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։ Նա հիշեցրել է, որ ոչ մի պետություն, այդ թվում` Հայաստանը, չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ «Ֆրանսիան կարող է միջնորդի դեր կատարել միայն բոլոր կողմերի վստահության պարագայում։ Այդ հարցին պետք է մոտենալ պատասխանատվությամբ և գիտակցելով այդ քայլի բոլոր հետևանքները։ ԼՂ խնդիրը կարող է լուծում ստանալ ոչ թե միակողմանի քայլի, այլ միայն կողմերի երկխոսության արդյունքում»,-ասել է նա։ «Այսօր կողմերը, ինչպես երբեք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցության կարիքն ունեն, շարունակելու համար երկխոսությունը»,- ասել է դիվանագետը՝ նշելով, որ «խորհրդանշական ճանաչումը ոչ մի օգուտ չի տա խաղաղ գործընթացին»։ Նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Սենատը Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևի նախագիծ է ընդունել։ Սենատի ընդունած նախագժով Ֆրանսիայի կառավարությանն առաջարկվում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։Քվեարկությանը մասնակցել է Սենատի 306 անդամ, դեմ է եղել նրանցից միայն մեկը։ Բանաձևը ներկայացրել էին սենատորներ Բրունո Ռետայոն, Պատրիկոի Մաննեն, Էրվե Մարսելը, Ալիան Աղասսին և Գիլյոմ Գոնտարդը: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |