Դեկտեմբերի 1-ից Ստեփանակերտի որոշ դպրոցներ ու մանկապարտեզներ կբացվեն26 նոյեմբերի 2020 - 18:29 AMT PanARMENIAN.Net - Ստեփանակերտում, որն աստիճանաբար վերադառնում է խաղաղ կյանքին, կբացվեն առաջին 2 դպրոցն ու 2 մանկապարտեզը։ Այդ մասին հայտարարել է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, գրում է Sputnik Արմենիան։ «Դեկտեմբերի 1-ից 2 դպրոց կգործի, 2 մանկապարտեզ, և աստիճանաբար ամեն ինչ կբացվի»,-ասել է նա։ Սարգսյանը նաև տեղեկացրել է, որ Ստեփանակերտի շենքերի մոտ կեսը, այդ թվում քաղաքացիական ենթակառուցվածքները, վնասվել են գնդակոծությունների և հրթիռակոծությունների արդյունքում։ Վնասված շինությունների թվում են հիվանդանոցները, դպրոցները և ԱԻՆ շենքը։ Նա հավելել է, որ շենքերի վերականգնումը քաղաքում արդեն սկսվել է։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, նույնը պետք է անի Քարվաճառի պարագայում՝ վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն է, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը` դուրս գա Լաչինից։ Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան. Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել, պետք է գնահատենք «Շատ կարևոր է արձանագրել»,–ասել է նա Արսեն Խառատյան․ Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է Նա նշել է, որ ՀՀ–ն ռազմավարական տարածք է տալիս՝ առանց որևէ անվտանգային երաշխիք ստանալու Հարությունյան․ Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ, Կիրանցի մասում մի փոքր հատված կա, որի հարցը կլուծվի Նա հավելել է, որ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիներին Ռուբեն Վարդանյանի որդին՝ Le Figaro–ին․ Ապրիլի սկզբից շփում չկա, չափազանց անհանգիստ ենք Վարդանյանն ապրիլի 5–ից հացադուլ է հայտարարել ադրբեջանական բանտում |