Արա Աբրահամյան․ Պուտինն անձամբ է զբաղվում Ադրբեջանում գտնվող հայ գերիների հարցով![]() 30 նոյեմբերի 2020 - 11:31 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ֆեյսբուքյան տեսաուղերձում հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ է զբաղվում Ադրբեջանում գտնվող հայ գերիների հարցով։ Աբրահամյանը հավելել է, որ պարտավոր ենք զբաղվել գերիների հարցով և ինքն անձամբ ևս զբաղվում է դրանով։ Նա տեղեկացրել է, որ հանդիպում է ունեցել այդ հարցով ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի հետ։ Բացի այդ, ՌԴ նախագահին նամակով դիմել է Ռուսաստանի հայերի միությունը։ «Երբ ՌԴ նախագահն է զբաղվում է այդ հարցով, դա շատ ազդեցիկ է, բայց մենք պետք է հետևողական լինենք, անընդհատ հսկենք, հետևենք ընթացքին և համառ լինենք, որ խնդիրը լուծվի»,- ասել է Աբրահամյանը։ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Ադրբեջանն ակնհայտ ժամանակ է ձգում մարմինների և գերիների փոխանակման հարցում։ Բեգլարյանն ասել է, որ իրենց վերլուծությամբ՝ ադրբեջանական կողմում մոտ 50-60 ռազմագերի կա: «Բայց մոտ 30-ի ինքնությունն ենք կարողացել պարզել»,-ասել էր նա։ Նրա խոսքով՝ ապացույցներ կան, որ գերիներին պատկերող ռազմական հանցագործությունների տեսանյութերն ու լուսանկարներն Ադրբեջան պետության ուղիղ կազմակերպման և վերահսկողության հետևանք են: Դրանք հրապարակող էջերն ադրբեջանական պետական մարմինների հետ են կապված։ ՀՀ, ՌԴ, Ադրբեջանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարության կետերից մեկով կողմերը պետք է փոխանակեն զոհվածների դիերն ու գերիներին։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |