Ուրցաձորում աշխարհին անհայտ միջատ են գտել![]() 30 նոյեմբերի 2020 - 16:03 AMT PanARMENIAN.Net - Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում Գերմանիայի Էկոհամակարգերի հետազոտությունների ինստիտուտի գիտնականները հայտնաբերել են գիտությանն անհայտ միջատի տեսակ և այն անվանակոչել գյուղի պատվին՝ Depressaria urtsadzorensis։ Այս մասին հայտնում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը։ Սկզբնապես նմուշի պահպանման վիճակը ցույց է տվել, որ այն հիմնականում համապատասխանում է D. kondarella-ի և D. gaalhaszlerae-ի արտաքին տեսքին, սակայն օրգանների հետագա դիֆերենցիալ ախտորոշումը, ինչպես նաև ԴՆԹ-ի շտրիխ կոդավորումը ցույց է տվել, որ տեսակը գիտությանը դեռևս անհայտ նմուշ է: 2020-ի մայիսին գիտնականներ Հարթմութ Ռովեկը և Նիկոլայ Սավենկովը Արարատի մարզից հավաքել են միջատի մեկ էգ առանձնյակ: Գյուղի հարակից տարածքը ճանաչված է որպես Թիթեռների ապրելավայրի կարևորագույն գոտի (Prime Butterfly Area)։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |