Հակակոռուպցիոն և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ կստեղծվեն․ Նախագիծն ԱԺ-ում է 2 դեկտեմբերի 2020 - 12:52 AMT PanARMENIAN.Net - Դատական և Քրեական օրենսգրքերում Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքում նախատեսված փոփոխություններով՝ Կառավարությունը մտադիր է ստեղծել հակակոռուպցիոն և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ, որոնք կքննեն կոռուպցիոն գործարքները, ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձման հայցերը։ Ըստ նախատեսվող փոփոխությունների` hակակոռուպցիոն դատարանը կքննի պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հետ կապված գործերը։ Հակակոռուպցիոն դատարանը կունենա առնվազն 25 դատավոր, որից առնվազն 20-ը պետք է լինեն կոռուպցիոն հանցագործությունների քննության, իսկ 5-ը՝ պետական շահերի պաշտպանության գործերով մասնագիտացմամբ դատավորներ։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն էլ կունենա առնվազն 10 դատավոր։ Նախատեսվում է, որ դատավորների ընտրությունը կկազմակերպի Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ)։ Հակակոռուպցիոն դատարանների երկու տարվա՝ 2021-2023 թվականների գործունեության համար պետբյուջեից նախատեսվում է ծախսել 3.22 մլրդ դրամ։ ՀՀ-ում հակակոռուպցիոն դատարան ստեղծելու մտադրության մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2019-ի ամռանը։ 2020-ի օգոստոսին արդեն ներկայացվել էր համապատասխան նախագիծը։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |