ՀՀ-ում կորոնավիրուսի 1184 նոր դեպք կա![]() 4 դեկտեմբերի 2020 - 11:21 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում դեկտեմբերի 4-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 139,692-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1184-ով: Այդ մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։ Մահվան ևս 28 դեպք է գրանցվել, որից 23-ը՝ կորոնավիրուսից, 5-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության հետևանքով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 2277 դեպք կա, այլ պատճառով՝ 583։ Ապաքինվել է ևս 1762 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 114,990 է։ Փաստացի բուժվողների թիվը 21,842 է։ Մեկ օրում թեստավորվել է 3398 մարդ, ընդհանուր առմամբ, 522,843 թեստ է արվել: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |