Որոշվել են Հայաստանի բասկետբոլի հավաքականի մասնակից թիմերը26 փետրվարի 2009 - 16:11 AMT PanARMENIAN.Net - Որոշվել են բասկետբոլի այն թիմերը, որոնք կմասնակցեն Հայաստանի տղամարդկանց եւ կանանց առաջնություններին: Անցյալ տարվա համեմատ տղամարդկանց թիմերի քանակն ավելացել է եւ հասել յոթի: Մասնակիցների ցուցակի մեջ ներգրավվել են երկու նորեկներ` «Վանաձոր» եւ «Արթիկ» թիմերը: Այս տարի առաջնությանը չի մասնակցի «Ֆիմա» թիմը:Հայաստանի բասկետբոլի կանանց առաջնությանը կմասնակցեն 5 թիմեր: Այստեղ անցյալ տարվա համեմատ միայն մեկ փոփոխություն է կատարվել. առաջնությունը լքել է «Արարատ» թիմը, բայց քանակական կորուստը հատուցել է Գյումրիի համանուն թիմը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդել են Հայաստանի բասկետբոլի Ֆեդերացիայում, առաջնությունները կմեկնարկեն ապրիլին, բայց հստակ ժամկետները դեռեւս ճշտված չեն: Տղամարդկանց թիմեր` «Պոլիտեխնիկ» (Երեւան) «Ֆիմա-Արաբկիր» (Երեւան) «ԵՊՀ» (Երեւան) «Գյումրի» (Գյումրի) «Վանաձոր» (Վանաձոր) «Արթիկ» (Արթիկ) «Արցախ» (ԼՂՀ) Կանանց թիմեր` «ՊՄՀ» (Գյումրի) «Գրանդ Քենդի» (Երեւան) «Գյումրի» (Գյումրի) «Անջերա» (Երեւան) «Արցախ» (ԼՂՀ) ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |