ՀՀ-ում կորոնավիրուսից փաստացի բուժվողների քանակը նվազում է![]() 7 դեկտեմբերի 2020 - 11:22 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում դեկտեմբերի 7-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 142,344-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 407-ով, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։ Նախորդ օրը՝ դեկտեմբերի 6-ը կիրակի էր և ախտորոշման ոչ բոլոր լաբորատորիաներն են աշխատել։ Մեկ օրում թեստավորվել է 1349 մարդ, ընդհանուր առմամբ, 530,225 թեստ է արվել: Մահվան ևս 25 դեպք է գրանցվել, որից 18-ը՝ կորոնավիրուսից, 7-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության հետևանքով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 2344 դեպք կա, այլ պատճառով՝ 595։ Ապաքինվել է ևս 853 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 117,649 է։ Փաստացի բուժվողների թիվը 21,756 է։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |