Լավրով․ ՄԱԿ գնահատման առաքելությունը ԼՂ-ում կլինի դեկտեմբերի կեսին![]() 8 դեկտեմբերի 2020 - 15:51 AMT PanARMENIAN.Net - Միավորված ազգերի կազմակերպության գնահատման առաքելությունը Լեռնային Ղարաբաղ կուղևորվի դեկտեմբերի կեսին։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Այժմ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պատրաստում է գնահատման առաքելությունը, ինչը որոշ ժամանակ է պահանջում։ Դրանում կմտնեն պրոֆիլային մասնագիտացված հաստատություններ և ՄԱԿ համակարգի ծրագրերը։ Պլանավորում են ուղարկել դեկտեմբերի կեսերին»,- հայտարարել է նա ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանի հետ անցկացրած ասուլիսի ընթացքում։ Լավրովը նաև փոխանցել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը՝ ԼՂ-ում հումանիտար աջակցության ցուցաբերման կենտրոնը դարձնել միջազգային՝ Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ,։ Ղարաբաղում տեղակայված է 1960 զինծառայող: Խաղաղապահ զորքերի կազմում ՌԴ ԶՈւ Կենտրոնական ռազմական շրջանի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի ստորաբաժանումներն են: Կողմերի՝ նոյեմբերի 10-ի լույս գիշերվա ստանձնած պայմանավորվածությունների կատարումը վերահսկելու համար դիտակետեր են ստեղծվել Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |