Էրդողանը` Մակրոնին. Իրավունք չունես ասելու` ԼՂ-ն պետություն է, նման բան չի ասում անգամ Փաշինյանը![]() 11 դեկտեմբերի 2020 - 10:58 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հարցականի տակ է դրել Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնի առաջնորդական որակները։ «Դու չունես իրավունք վեր կենալու և ասելու, որ դա (Լեռնային Ղարաբաղը) պետություն է` հիմնվելով քո խորհրդարանի որոշման վրա։ Այդպիսի քայլի անգամ (ՀՀ վարչապետ Նիկոլ) Փաշինյանը չի ասում, իսկ դու փորձում ես անցկացնել։ Մակրոնը քաղաքականություն չսովորեց։ Հնարավոր է` նա կբարկանա ինձ վրա այս երեկո, բայց մենք ստիպված ենք ասել ճշմարտությունը»,- ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ասել է նա Ադրբեջանում ասուլիսի ժամանակ։ Ֆրանսիայի Սենատը նոյեմբերի 25-ին ընդունել է Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձև: Հոկտեմբերին 24-ին Էրդողանը հայտարարել էր, որ Մակրոնը հոգեկան խանգարումից բուժվելու կարիք ունի։ Ելիսեյան պալատը հայտարարել էր, որ Փարիզը չի հանդուրժելու վիրավորանքներ։ Երկու երկրի հարաբերություններն առավել սրվել էին, երբ Ֆրանսիայում հոկտեմբերի 16-ին 18-ամյա երիտասարդը սպանել էր ուսուցիչ Սամուել Պատիին՝ Մուհամեդ մարգարեի ծաղրանկարը ցուցադրելու պատճառով։ Մարդասպանը հրապարակել էր ուսուցչի գլխատված լուսանկարն ու, դիմելով Ֆրանսիայի նախագահին, հայտարարել, որ մահապատժի է ենթարկել ուսուցչին, ով համարձակվել էր ծաղրել Մուհամեդ մարգարեին։ Մակրոնը ֆրանսիացի ուսուցչին գլխատելու դեպքն ահաբեկչություն էր անվանել ու հայտարարել, որ «նա սովորեցրել է երեխաներին խոսքի ազատություն, հավատալու կամ չհավատալու ազատություն»։ Էրդողանը իսլամական աշխարհի անունից Մակրոնին մեղարդել էր մուսուլմանների նկատմամբ անարդար վերաբերմունքի համար և հորդորել բոյկոտել ֆրանսիական ապրանքները։ Դրանից հետո Ֆրանսիայի եկեղեցիներում ահաբեկչություններ եղան։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |