Զեյնալյան․ Հայրենիք են վերադարձել նաև մինչև պատերազմը գերեվարված անձինք![]() 15 դեկտեմբերի 2020 - 10:19 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական կողմի հետ գերիների փոխանակման շրջանակում հայրենիք են վերադարձել ինչպես սեպտեմբերի 27-ից սկսված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորականներ և քաղաքացիականներ, այնպես էլ մինչև այդ գերեվարված անձինք։ Այս մասին տեղեկացրել են իրավաբաններ Սիրանուշ Սահակյանը և Արտակ Զեյնալյանը, որոնք այդ քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը հանձն էին առել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: «Հայրենադարձվող անձանց կեսից ավելին հանդիսանում են այն գերիները, ում իրավունքների պաշտպանության նպատակով մենք Ադրբեջանի դեմ գանգատներ էինք ներկայացրել Եվրոպական դատարանին: Նրանց իրավունքների լիարժեք վերականգմանն ուղղված մեր հետագա քայլերի մասին դեռ կտեղեկացնենք հանրությանը: Միաժամանակ, վերահաստատում ենք դեռևս Ադրբեջանում պահվող մյուս հայ գերիների վերադարձմանն ուղղված մեր հետևողական քայլերի շարունակականությունը»,- ասվում է Զեյնալյանի գրառման մեջ։ Երևան է վերադարձել 44-օրյա պատերազմի ընթացքում գերեվարված և վերադարձված հայ զինծառայողների առաջին խումբը։ Գերիները հայրենիք են վերադարձել ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։ Ավելի վաղ Հայաստանը Ադրբեջանին էր փոխանցել ռազմագերիների խումբ, ինչպես նաև՝ 2014-ին Քարվաճառում սպանություններ և ծանր այլ հանցանքներ կատարած դիվերսանտներ Շահբազ Գուլիևին ու Դիլհամ Ասկերովին։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |