ՄԽ համանախագահները Բաքվին և Երևանին կոչ են արել արագացնել զոհերի դիերի և գերիների փոխանակումը![]() 15 դեկտեմբերի 2020 - 12:15 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անդրադարձել են վերջին միջադեպերին, որոնք հանգեցրել են տուժածների և կոչ են արել կողմերին լրացուցիչ միջոցներ ձեռնարկել իրավիճակը կայունացնելու համար: Համանախագահները կողմերին կոչ են արել որքան հնարավոր է շուտ ավարտել գերիների փոխանակումը, ինչպես նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ համագործակցությամբ արագացնել մասունքների նույնականացումը և հայրենադարձումը։ Համանախագահները նաև կոչ են արել մեղմացնել հռետորաբանությունը` ավելի պոզիտիվ միջավայր ստեղծելու նպատակով։ Նրանք ընդգծել են միջազգային կազմակերպությունների հետ համագործակցելու կարևորությունը` տուժածներին հումանիտար օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև հոգևոր և մշակութային ժառանգության պահպանման համար։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |