ՌԴ ԶՈւ-ն Լաչինի միջանցքում համերգ է կազմակերպել ռուս խաղաղապահների համար![]() 15 դեկտեմբերի 2020 - 16:56 AMT PanARMENIAN.Net - Ռուսական բանակի Կենտրոնական ռազմական շրջանի երգի և պարի համույթը Լաչինի միջանցքի դիտակետերում ելույթ է ունեցել Ռուսաստանի խաղաղապահ զորամիավորումների զինծառայողների համար։ Խաղաղապահները շուրջօրյա ծառայություն են իրականացնում Լեռնային Ղարաբաղում։ ԼՂ-ում տեղակայված է 1960 զինծառայող: Խաղաղապահ զորքերի կազմում ՌԴ ԶՈւ Կենտրոնական ռազմական շրջանի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի ստորաբաժանումներն են: Կողմերի՝ նոյեմբերի 10-ի լույս գիշերվա ստանձնած պայմանավորվածությունների կատարումը վերահսկելու համար դիտակետեր են ստեղծվել Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |